Միրզոյանը հասավ յուրայիններին. Ալեն Սիմոնյանն էլ «դեղին քարտ ստացավ»

Ալեն Սիմոնյանին թիմակցի հայտարարած նախազգուշացման պատճառը մնաց գաղտնի։ «Ինքը գիտի` ինչի համար»,– հայտարարեց ԱԺ խոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:

Վիճաբանություն ԱԺ–ում. «ԿամԱԶ»–ների թեմայով հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

«Ուզում եմ Կանոնակարգ օրենքի արդեն հիշատակածս հոդվածի իրավասության սահմաններում նախազգուշացում հայտարարել պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ինքը գիտի` ինչի համար»,- ասաց նիստը վարող ԱԺ խոսնակը։ Հետաքրքրական է, որ հայտարարությունը Միրզոյանն արեց բնականոն ընթացող նիստի ժամանակ, երբ որևէ միջադեպ տեղի չէր ունեցել։ Հիշեցնենք` այսօր Արարատ Միրզոյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախազգուշացում էր հայտարարել պատգամավոր Էդմոն Մարուքյանին` Ռուբեն Ռուբինյանի ելույթը խանգարելու համար։

ԱԺ–ում կրքերը բորբոքվեցին. «գողական» թեման բուռն վեճի պատճառ դարձավ. տեսանյութ

Իսկ հունվարի 21–ին  ԱԺ խոսնակը նույն օրենքով կարգապահական միջոցներ էր կիրառել նաև պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ` նրանց 1 օրով հեռացնելով ԱԺ նիստերի դահլիճից։ Էդմոն Մարուքյանն իշխանության ներկայացուցչի այս գործելաոճը որակել է որպես  ժողովրդավարության հետընթաց։

Բոլորի հետևից կհասնեն. օլիգարխների դեմ խիստ օրենքը խորհրդարանն ընդունեց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը իշխանությանը մեղադրել է «էյֆորիայից գլուխը կորցնելու» մեջ ու հիշեցրել, որ իշխանությունը հավերժ չէ։