https://arm.sputniknews.ru/20200122/Mirzoyany-hasav-yurayinnerin-Alen-Simonyann-el-deghin-qart-stacav-21794348.html
Միրզոյանը հասավ յուրայիններին. Ալեն Սիմոնյանն էլ «դեղին քարտ ստացավ»
Միրզոյանը հասավ յուրայիններին. Ալեն Սիմոնյանն էլ «դեղին քարտ ստացավ»
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանին թիմակցի հայտարարած նախազգուշացման պատճառը մնաց գաղտնի։ «Ինքը գիտի` ինչի համար»,– հայտարարեց ԱԺ խոսնակը։ 22.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-22T16:24+0400
2020-01-22T16:24+0400
2020-01-22T16:30+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1724/73/17247359_0:0:1498:849_1920x0_80_0_0_270aa87eafeeebcf927ddc2b9066552b.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1724/73/17247359_0:0:1498:943_1920x0_80_0_0_b2b1e4265672fd84d2962b8c8fdac4bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , ալեն սիմոնյան, արարատ միրզոյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, հասարակություն , ալեն սիմոնյան, արարատ միրզոյան, աժ (ազգային ժողով)
Միրզոյանը հասավ յուրայիններին. Ալեն Սիմոնյանն էլ «դեղին քարտ ստացավ»
16:24 22.01.2020 (Թարմացված է: 16:30 22.01.2020) Ալեն Սիմոնյանին թիմակցի հայտարարած նախազգուշացման պատճառը մնաց գաղտնի։ «Ինքը գիտի` ինչի համար»,– հայտարարեց ԱԺ խոսնակը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:
«Ուզում եմ Կանոնակարգ օրենքի արդեն հիշատակածս հոդվածի իրավասության սահմաններում նախազգուշացում հայտարարել պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ինքը գիտի` ինչի համար»,- ասաց նիստը վարող ԱԺ խոսնակը։ Հետաքրքրական է, որ հայտարարությունը Միրզոյանն արեց բնականոն ընթացող նիստի ժամանակ, երբ որևէ միջադեպ տեղի չէր ունեցել։ Հիշեցնենք` այսօր Արարատ Միրզոյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախազգուշացում էր հայտարարել պատգամավոր Էդմոն Մարուքյանին` Ռուբեն Ռուբինյանի ելույթը խանգարելու համար։
ԱԺ–ում կրքերը բորբոքվեցին. «գողական» թեման բուռն վեճի պատճառ դարձավ. տեսանյութ
Իսկ հունվարի 21–ին ԱԺ խոսնակը նույն օրենքով կարգապահական միջոցներ էր կիրառել նաև պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ` նրանց 1 օրով հեռացնելով ԱԺ նիստերի դահլիճից։ Էդմոն Մարուքյանն իշխանության ներկայացուցչի այս գործելաոճը որակել է որպես ժողովրդավարության հետընթաց։
Բոլորի հետևից կհասնեն. օլիգարխների դեմ խիստ օրենքը խորհրդարանն ընդունեց
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը իշխանությանը մեղադրել է «էյֆորիայից գլուխը կորցնելու» մեջ ու հիշեցրել, որ իշխանությունը հավերժ չէ։