Խոշոր հրդեհ Տոմսկի մարզում. կա 11 զոհ

Հրդեհը բռնկվել է գիշերը, երբ բոլորը քնած են եղել։ Հրդեհի հետևանքով զոհված մարդիկ, նախնական տվյալներով, Ուզբեկստանի քաղաքացիներ էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հրդեհը բռնկվել է հունվարի 20–ի լույս 21–ի գիշերը Տոմսկի մարզի Ասինովսկի շրջանի Պրիչուլիմսկի գյուղի մեկ հարկանի փայտե շենքերից մեկում, գրված է Տոմսկի մարզի գծով ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության կայքում։

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. 9 հոգանոց ընտանիքը հայտնվել է փողոցում

Երևանյան հրդեհից հետո «Новое время» ռուսալեզու թերթը ժամանակավորապես փակվում է 

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է, երբ մարդիկ քնած էին։ Վերջին տվյալների համաձայն` կա մեկ տասնյակից ավելի զոհ։

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 00.05–ին, այրման մակերեսը 208 քմ է։

Հրդեհի մարմանը մասնակցել են 19 հրշեջ և տեխնիկայի 6 միավոր։ Այն մարվել է Մոսկվայի ժամանակով ժամը 02.45–ին (Տոմսկի մարզում արդեն ժամը 06:35 էր)։

Աղբյուրի համաձայն` տարածքում 11 մարդու դի է հայտնաբերվել, նրանց ինքնությունը պարզում են։

Դեպքի վայրում է Տոմսկի մարզի գծով ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության պետ Օլեգ Երյոմենկոն, աշխատում են օպերատիվ ծառայությունների, քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Հրդեհի պատճառն ու հանգամանքները պարզվում են։

Հրդեհ Մանկական վերականգնողական կենտրոնում. տարհանվել են աշխատակիցներն ու բուժվող երեխաները

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մարզի արտակարգ ծառայություններին, այրված շենքը հանրակացարան էր, այնտեղ ապրել  է փայտամթերմամբ զբաղվող «Գրինվուդ» ՍՊԸ–ի 12 աշխատակից։ Նրանք Ուզբեկստանի քաղաքացի էին։

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մասով (երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը)։