ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Գիշերը սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է Այգեվան գյուղի դաշտեր, որպեսզի օգնություն ցույց տա 22-ամյա մի երիտասարդի։ Բժիշկներն արձանագրել են նրա մահն ու տեղեկությունը հայտնել իրավապահներին։
Երիտասարդի ընտանիքի անդամները նրա դին գտել են դաշտի ծառից կախված։ Տարածքում կայանված է եղել նրա մեքենան։ Գյուղում խոսում են, որ երիտասարդն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել մեքենայի վրա։ Նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն ու խնդրել, որ երեխաներին լավ նայեն։
Վերին Արտաշատ գյուղի բնակիչն անզգուշությամբ կրակել է համագյուղացու վրա
Ինքնասպան եղած երիտասարդը մանկահասակ երկու երեխաների հայր էր։
Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։
Ողբերգական դեպք Արթիկում. էլեկտրաենթակայանում 46–ամյա տղամարդու դիակ են հայտնաբերել