Փաշինյանի անունով բողոքները կսահմանափակեն. կառավարության նոր նախաձեռնությունն ընդունվեց

Նախարարությունների և գերատեսչությունների գործողությունները հնարավոր կլինի բողոքարկել ոչ թե վարչապետի մոտ, այլ դատական կարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի և կառավարության անունով բողոքները կսահմանափակեն։ ԱԺ–ում այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Այլընտրանքը պետք է վերացվի. Փաշինյանը չի հանդուրժի Վանեցյանի ակտիվությունը

Փոփոխությունը թույլ կտա դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետներին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության համար՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։

Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է քրեական ենթամշակույթին վերջ տալու մասին

Կառավարությունը կարծում է, որ դա կթեթևացնի կառավարության և վարչապետի ավելորդ ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով նրանց գործունեության արդյունավետությունը։

Նշենք, որ ավանդույթի համաձայն` Հայաստանի կառավարության շենքի մոտ անցկացվող բոլոր ցույցերի ժամանակ ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Իշխանափոխությունից հետո վարչապետի անունով բողոքներն առավել հաճախակի էին դարձել, խոսքը վերաբերում է ինչպես գրավոր բողոքներին, այնպես էլ կառավարության շենքի մոտ անցկացվող ցույցերին։

Փաշինյանը գոհ է կառավարության աշխատանքից. ինչ են քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ