Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում

Նախորդ տարի մի շարք ոլորտներում աշխատավարձերը բարձրացել են, մասնավորապես՝ ծրագրավորման, մարքեթինքի, որակի կառավարման, վեբ և գրաֆիկ դիզայնի ոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik.Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը վերջին երեք տարիներին շարունակում է մնալ ծրագրավորումը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը:

Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում

«2019–ին staff.am-ը, 2018–ի համեմատ, 250 տոկոս աճ է ունեցել թափուր աշխատատեղերի, այսինքն` 12 000 թափուր աշխատատեղ ենք ունեցել։ Բացի ծրագրավորումից, ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են նաև վաճառքի, սպասարկման կազմակերպումը, կրթության ոլորտը, ֆինանսաբանկային գործը, ապահովագրությունը, հեռահաղորդակցությունը»,-ասաց Ավետիսյանը` ներկայացնելով իրենց վերլուծության արդյունքները:

Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում

Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ցավոք, աշխատատեղերի միայն 7.5 տոկոսն է բաժին ընկնում այնտեղ ապրողներին: Սրա պատճառը, ըստ Ավետիսյանի, այն է, որ մարզերում թվայնացման մակարդակը բավական ցածր է, և գործատուները հաճախ բողոքում են, որ դժվարությամբ են մասնագետներ հավաքում: Մարզերում աշխատանքի մասին հաճախ թղթային հայտարարության միջոցով են իրազեկում կատարում: Այնուամենայնիվ, բոլոր մարզերում վաճառքի, սպասարկման և բանկային մասնագետների կարիք կա: Օրինակ` Աբովյանում արտադրության ոլորտի աշխատանքներն են ակտուալ, Աշտարակում՝ բանկային աշխատանքը, իսկ Գյումրիում պատկերը փոխվում է՝ վաճառքի և սպասարկման ոլորտից անցում է կատարվում ՏՏ ոլորտ:

«Նախորդ տարի մի շարք ոլորտներում աշխատավարձերը բարձրացել են, մասնավորապես՝ ծրագրավորման, մարքեթինքի, որակի կառավարման, վեբ և գրաֆիկ դիզայնի ոլորտում: Ամենաբարձրը վարձատրվում են ծրագրավորողները՝ մինչև 1 տարվա աշխատանքի փորձ ունեցողն ամսական միջինը 214 000 դրամ է ստանում, իսկ 1-2 տարվա փորձ ունեցողը՝ 311 000։ 10-15 տարվա փորձառու ծրագրավորողը 1.5 մլն դրամ աշխատավարձ է ստանում»,-ասաց Ավետիսյանը:

Ամենացածր աշխատավարձ ստանում են կրթության ոլորտի մասնագետները, չնայած, ըստ բանախոսի, պետք է հաշվի առնել, որ շատերն աշխատում են կես դրույքով կամ ժամավճարով: Այնուամենայնիվ, մինչև մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցողը կրթության ոլորտում ստանում է 55 000 դրամ. կրթության ոլորտում ամենաբարձր աշխատավարձը 190 000 դրամն է։

«Գործազրկության էական նվազում ունենք». վարչապետը թվեր է հրապարակել

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան

staff.am–ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նազելի Բադալյանն էլ հայտնեց, որ գործատուները մասնագիտական հմտություններին զուգահեռ նաև «սոֆթ»` անձնային հմտություններ են պահանջում` հաղորդակցման հնարավորություն, ստեղծարար մտածողություն, թիմում աշխատելու ունակություն... Ավելին, օրինակ` վաճառքի, սպասարկման, ադմինիստրատիվ ոլորտում գործատուների համար աշխատակիցների անձնային հմտություններն ավելի կարևոր են:

Շատ հարուստ և շատ հայտնի. աշխարհի 10 ամենաթանկ վարձատրվող դերասանների լուսանկարները

Ինչ վերաբերում է հարթակներին, թե որտեղ են մարդիկ աշխատանք փնտրում` Բադալյանը հայտնեց` մարդիկ այցելում են Google, Facebook, Staff.am, իսկ Instagram–ն ու Telegram–ը նոր հարթակներ են, որտեղ նույնպես սկսել են աշխատանք փնտրել։