Գիշերը ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա մի քանի օրերին տեղումները կդադարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 6-8 աստիճանով:

Գիշերը ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է 2–4 աստիճան տաքություն, գիշերը` 7-9 աստիճան ցուրտ։

Հիշեցնենք` երեկ` հունվարի 20–ին, եղանակի թեմայով կրկին հումորային գրառում էր արել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Փաշինյանի հազը բուժած ֆրանսիացի բժիշկն ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան

«Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. 1-3սմ, ոչ ավելի»,–կատակել էր Սուրենյանը։

Գրառմանն, ինչպես միշտ, հաջորդել էին օգտատերերի ակտիվ մեկնաբանություններն ու հավանումները։

«Մի սանտիմետր ավելացրու` ցորենը ծածկվի». Սուրենյանի հումորային գրառման արձագանքները