Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ֆիլմերի արտադրությամբ կզբաղվեն

SAG Awards-2020 արարողության նախօրեին այդ տեղեկությունը հաստատել է նաև ընկերության կոնտենտ–տնօրեն Թեդ Սարանդոսը, ասելով, որ շատ հետաքրքրված է Հարրիի ու Մեգանի աշխատանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Արքայազն Հարրին ու նրա  կինը` Մեգան Մարքլը, թագավորական լիազորությունները վայր դնելուց հետո մտադիր են համագործակցել ամերիկյան Netflix ընկերության հետ ու զբաղվել վավերագրական ֆիլմերի արտադրությամբ ու հնչունավորմամբ։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։

«Ցատկ դեպի անհայտություն». արքայազն Հարրին` արքայական լիազորություններից հրաժարվելու մասին

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ 35–ամյա արքայազնն ու 38–ամյա դքսուհին ինքնուրույն են գումար վաստակելու` «սոցիալական նշանակություն ունեցող» ֆիլմեր նկարահանելով։ Ֆիլմերը լինելու են կլիմայի փոփոխության, հոգեբանական առողջության և այլ թեմաներով։

SAG Awards—2020 արարողության նախօրեին այդ տեղեկությունը հաստատել է նաև ընկերության կոնտենտ–տնօրեն Թեդ Սարանդոսը` ասելով, որ շատ հետաքրքրված է Հարրիի ու Մեգանի աշխատանքով։

Պարբերականը գրում է, որ զույգը պատրաստվում է թագավորական ընտանիքին ապացուցել, որ կարող է հաջողության հասնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney ընկերության հետ։ Նա ստուդիայում ֆիլմեր է հնչունավորում։

Այրել է կամուրջները. Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է անձնակազմին

Նշենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, որոշել էր վերջակետ դնել անցյալին. նախկին դերասանուհին աշխատանքից ազատել էր բրիտանացի բոլոր աշխատողներին։

Ավելի վաղ դուքսն ու դքսուհին հասկացնել էին տվել, որ ուզում են պահպանել նստավայրը, բայց սկսել են նոր տուն որոնել Կանադայում։

Զույգի` այլ երկիր տեղափոխվելու ծրագրերին բացասաբար են արձագանքել տեղի բնակիչները։