Արցախում դժբախտ պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել

Զինծառայողի մահվան մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik.Արցախի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Հայտնի է Արցախի նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների օրը

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: