Քննիչը լսել է մեղադրյալի և փաստաբանի խոսակցությունը. ՔԿ-ն ուսումնասիրություն է անցկացնում

Փաստաբանական գաղտնիքը չի խանգարել, որ քննիչը քրեական գործի նյութում ներառի նաև փաստաբանի և նրա պաշտպանյալի միջև եղած խոսակցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik.ՀՀ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Փաստաբանների պալատի` փաստաբանի և նրա վստահորդի միջև անթույլատրելի գաղտնալսման մասին հայտարարությունը։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել. Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Փաստաբանների պալատը հայտնել էր, որ Շիրակի մարզում աշխատող քննիչներից մեկը՝ Արմեն Գյոզալյանը, լսել և ծանոթացել է փաստաբանի և իր պաշտպանյալի, ինչպես նաև դատավարության մեկ մասնակցի միջև հեռախոսային խոսակցությունը:

«Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական  վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է.Թումասյանի միջև հեռախոսային խոսակցությունները, որոնք քննիչը կցել է քրեական գործի նյութերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:

Sputnik Արմենիայի հրապարակման հետքերով. ՀՔԾ–ն ճշտում է` ով է իրականացնում վարույթը