«Հանգիստ օրեր լինում են, բայց հետո ամեն ինչ վատ է». Օսբորնը խոսել է իր հիվանդության մասին

Օզզիի հիվանդությունը երկար ժամանակ թաքցնում էին, բայց նա խոստովանել է, որ այդպիսի գաղտնիքով ապրելու ուժ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Լեգենդար բրիտանացի ռոք–երաժիշտ, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը Պարկինսոնի հիվանդություն ունի։ Երաժիշտը այդ մասին ասել է Good Morning America հաղորդման ժամանակ։ Հաղորդման այդ հատվածը հրապարակվել է Twitter–ում։

Երաժշտություն առանց սահմանների․ եվրոպական քաղաքների փողոցները գրավող հայ ջութակահարը

71–ամյա երաժիշտը խոստովանել է, որ հիվանդության մասին չբարձրաձայնելու պատճառով երկար ժամանակ մեղքի զգացողություն է ունեցել։ Նա բողոքել է, որ «չի կարողանում գաղտնիք պահել»։

«Չեմ կարող դա մեջս պահել, այլևս արդարացումներ չունեմ», –ասել է նա։

Երաժիշտը պատմել է, որ մեկ տարի առաջ իրեն շատ վատ է զգացել։ Այժմ Օսբորնը ստիպված է մեծ քանակությամբ դեղորայք ընդունել։

«Միացրի դիկտոֆոնն ու ձայնագրեցի նրան», կամ ինչպես հայերը երգ նվիրեցին Գարիկ Սուկաչովին

Օսբորնի հավատարիմ կինը` Շերոն Օսբորնը, որը  միշտ ուղեկցում է  ամուսնուն հարցազրույցների ու միջոցառումների ժամանակ, ավելացրել է, որ հիվանդությունը մահապատիժ չէ, սակայն այն ազդել է մարմնի բոլոր նյարդային ջղերի վրա։

«Հանգիստ օրեր են լինում, բայց հետո ամեն ինչ շատ վատ է», – ասել է Շերոնը։

«Պապ, մի՛ անհանգստացիր». Յուլյա Նաչալովայի հոր հուզիչ պատմությունը

2019 թվականի ապրիլին Օզզի Օսբորնը ստիպված էր չեղարկել համաշխարհային շրջագայությունը, բոլոր համերգները նշանակվել են 2020 թվականին։ Այն ժամանակ ասել էին` իբր նա ընկել ու վնասվածք է ստացել։