«Ես էլ եմ հայ». Դմիտրի Խառատյանը նշում է իր 60–ամյակը

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի դերասանը բազմիցս եղել է Հայաստանում ու զարմացրել է հայերենի իր իմացությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանն այսօր դառնում է 60 տարեկան։ Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի դերասանը ծնվել է 1960 թվականի հունվարի 21–ին տեխնիկական կրթություն ունեցող Վադիմ Խառատյանի ու ինժեներ Սվետլանա Տիզենկոյի ընտանիքում։ Խառատյանները Մեղրիից են, մինչև 1917 թվականը դերասանի նախնիները Մեղրիում «Տարոն» առևտրի տուն ունեին։

Ջիգարխանյանը հսկա է, Խառատյանը հայ չէ, Մոսկվան հավատում է արցունքներին. Վլադիմիր Մենշով

Խառատյանը բազմիցս Հայաստան է այցելել։ Վերջին անգամ դերասանը Երևանում եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նա երկրպագուներին զարմացրել էր հայերենի իր իմացությամբ։ Թեև Խառատյանը մեկ քառորդով է հայ, Երևանում նա անընդհատ ընդգծում էր, որ ինքը հայ է։

Արտիստը բազմիցս ասել է. «Իմ գլխավոր դերը` որդու, հոր ու ամուսնու դերն է»։ Խառատյանը երկու անգամ է ամուսնացել, 2–րդ կնոջ` Մարինա Մայկոյի հետ նրանք արդեն 30 տարի  միասին են։ Խառատյանն առաջին ամուսնությունից ունի դուստր` Ալեքսանդրա անունով, իսկ երկրորդ ամուսնությունից` որդի` Իվան անունով։