ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Մարդկանց հորդորում են դիմել դատարան, մինչդեռ իրենք չեն վստահում դատարաններին»

Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղվող բողոքները կսահմանափակվեն։
Sputnik
Ավետիսյան. «Մարդկանց հորդորում են դիմել դատարան, մինչդեռ իրենք չեն վստահում դատարաններին»

Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը ոչ թե սահմանափակում է բողոքելու հնարավորությունները, այլ շեշտադրում, որ վարչապետին ենթակա մարմինների որոշումները կարող են բողոքարկվել նաև դատարանում:

Բադալյան. «Քաղաքական դաշտը դատարան կամ լսարան չէ, որ դուռը ծեծեք և ներս մտնեք»

«Այստեղ, իհարկե, կա քաղաքական խնդիր, որը կարելի է քննարկել: Օրինակ՝ վերջերս հետաքննող լրագրողները որոշ տվյալների հետ կապված ՊԵԿ-ին հարցում էին ուղարկել, և նրանց ասել էին, որ դա գաղտնի տեղեկություն է, ինչից հետո լրագրողները որոշել էին դիմել դատարան: Այսինքն՝ պետական կառավարման մարմնի որոշման առթիվ կար դժգոհություն, և նրանք դիմեցին այդ քայլին: Ըստ էության՝ նոր օրենքով նոր բան չի ասվում: Դատարան դիմելու հնարավորությունը նախկինում էլ բոլորն ունեին»,- նշեց փորձագետը: 

ԱԺ–ն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Օրենքը թույլ կտա դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետներին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության համար՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։

Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր

Ավետիսյանի խոսքով՝ այստեղ քաղաքական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից մանդատ է ստացել իշխանության գալու և բարեփոխումներ իրականացնելու համար, մինչդեռ նոր փոփոխություններով մարդկանց հորդորում են դատարան դիմել, որի նկատմամբ ինքն էլ վստահություն չունի և անընդհատ խոսում է դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին: Բացի այդ, դատական մարմիններն առանց այդ էլ շատ ծանրաբեռնված են:

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր

«Արդյո՞ք բոլոր ակնկալիքները, որ ունեին մեր համաքաղաքացիները Փաշինյանին կառավարություն գործուղելիս, պետք է այս ճանապարհով լուծվեն։ Կարծում եմ՝ ոչ: Փաշինյանն այստեղ անելիք ունի»,- ասաց փորձագետը:   

Նրա կարծիքով, այս օրինագծով վարչապետը փորձում է իր պատասխանատվության մի մասը դատական մարմինների ուսերին դնել, որոնց գործունեությունից ժողովուրդն ի սկզբանե դժգոհ է եղել: