ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին վերջին հրաժեշտը տալուց հետո լրագրողներին խոստացավ` կգա ժամանակը, ինքը կխոսի։
«Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք` կպատասխանեմ։ Հիմա խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք»,–ասաց նա։
Հարցին, թե երբ է գալու այդ ժամանակը, Սերժ Սարգսյանը չպատասխանեց։
Նշենք, որ այժմ տեղի է ունենում Կուտոյանի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցում են նաև ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, մի խումբ ՀՀԿ–ականներ։
Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել են պարկուճներ և գնդակներ, պատերին` հետքեր
Հիշեցնենք` հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։
Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնել)։
Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ