ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Եվրասիական ինտեգրացիոն տարածության երկրների ներքին և արտաքին քաղաքականության արդի հարցերը» համաժողովում ասաց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է եվրասիական ինտեգրացումն ամրապնդելու հարցում։
Դիվանագետի կարծիքով` ԵԱՏՄ գոյության հինգ տարիներին այն ապացուցել է, որ լիովին կայացել է որպես միություն։ Այդ մասին են վկայում նաև տնտեսական ցուցանիշները, որոնք ցուցադրում են կազմակերպության անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը։
«Մենք գիտենք, որ Հայաստանն ակտիվ տնտեսական համագործակցություն է կառուցում երկու ուղղություններով` ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի։ Այդ առումով` ավելի կարևոր է եվրասիական ինտեգրացման հարցերի նման փորձագիտական, առարկայական քննարկումը Հայաստանում»,–նշեց նա։
ԵԱՏՄ–ին ասենք` դուք աչք փակեք, մենք փող աշխատենք. ղազախները Հայաստանից ավտոմեքենա չեն տանի
Կոպիրկինը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է բոլորին, այդ թվում` Հայաստանին։ Ավելին, Երևանն ակտիվորեն մասնակցել է եվրասիական ինտեգրացման, կազմակերպության զարգացման և կատարելագործման գործընթացներին։
«Այդ մասին վկայում են 2019թ.–ին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Երևանում անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը նշանավորվեց այնպիսի կարևոր երկրների առաջնորդների մասնակցությամբ, ինչպիսիք են Իրանը և Սինգապուրը»,–նշեց դեսպանը։
Կոպիրկինի կարծիքով` այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ հայկական կողմը մեծ պատասխանատվություն և շահագրգռվածություն է դրսևորել։
Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին. Կոպիրկին