Դատարանը կքննի Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքը

pastinfo.am-ի տեղեկություններով` Հրայր Թովմասյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ Տեղեկությունը pastinfo.am-ին հաստատել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Մեսրոպ Մակյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Հրայր Թովմասյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, մասնավորապես՝ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիության շեմը և հենց այս հիմքով պահանջում են վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի որոշումը։

Ինչու Հրայր Թովմասյանի տունն ու աշխատասենյակը չեն խուզարկում. «Հրապարակ»

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան