ՀԱՊԿ ներուժը կատարելագործելու անհրաժեշտություն կա. Շոյգու

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության շրջանակում կապերի զարգացումը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնահերթություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հունվարի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է կատարելագործել կազմակերպության ուժային ներուժը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՀԱՊԿ-ին անդամագրվելու հարցն Ադրբեջանի համար քաղաքական սակարկության թեմա է. Բադալյան

Նրա խոսքով` ՀԱՊԿ–ի ստեղծման պահից, նրա ռազմական բաղադրիչը կատարելագործելու  համար շատ գործ է արվել։

«Ճգնաժամային արձագանքման համակարգ էր ստեղծվել, ձևավորվել էին նաև Հավաքական ուժերի զորքերի բաղադրիչներ, պարբերաբար համատեղ օպերատիվ և մարտական պատրաստվածության հետ կապված միջոցառումներ էին անցկացվում», – նշեց Շոյգուն` ավելացնելով, որ աշխարհում և տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։

Նա նշեց, որ ճգնաժամային ներուժը ևս չի նվազում։

Ռուսաստանը կարող է հույսը դնել Հայաստանի վրա. դեսպան Կոպիրկին

«Դա է պատճառը, որ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները պետք է շարունակել` ՀԱՊԿ ուժային բաղկացուցչի պատրաստվածությունն ապահովելու և հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման շահերից ելնելով», – հայտարարել է Շոյգուն։

Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացումը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնահերթություններից։