Ստալինի հետ ընկերությունն ու միստիկան. ինչ գաղտնիքներ է պարունակել Գյուրջիևի ուսմունքը

Գեորգի Գյուրջիևին վստահորեն կարելի է անվանել անցած դարի ամենաառեղծվածային անձնավորություններից մեկը։
Sputnik

Ո՞վ է Գեորգի Գյուրջիևը։ Հանճարեղ հոգեբա՞ն և հիպնոսացնո՞ղ։ Միստի՞կ և պայծառատե՞ս։ Երաժի՞շտ և արտասովոր պարերի պարուսո՞ւյց։ Ի՞նչ ուժերի էր նա ծառայում։ Եվ ընդհանրապես ծառայո՞ւմ էր, թե՞ կառավարում։

Նույնիսկ նրա ծննդյան օրը հստակ հայտնի չէ. մի քանի տարբերակ կա` 1866, 1874, 1877 կամ 1872։ Հստակ է մեկ բան` Գեորգի Գյուրջիևը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հույն։ Մեծացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝

Գյումրի), ХХ դարի գլխավոր «միստիկ–ուսուցիչներից» մեկն է եղել։

Ստալինի հետ ընկերությունն ու միստիկան. ինչ գաղտնիքներ է պարունակել Գյուրջիևի ուսմունքը

Իր «Հրաշալիի որոնումներում» գրքում Պյոտր Ուսպենսկին իր ուսուցիչ Գյուրջիևին նկարագրում է որպես Գիտելիքների մարդ` արտասովոր հայացքներով, որն օժտված է անհավանական կարողություններով և ուժով։ Նա համոզված էր, որ Գյուրջիևն աշխարհի համեմատ գոյության բոլորովին այլ մակարդակում է գտնվում։

Գյուրջիևի առեղծվածը. հայրական տունն ու ծնողները

Գյուրջիևի խոսքով` Երկիր մոլորակում կյանքի ծագման և հատկապես մարդկային կյանքի նպատակները  բացահայտելու ձգտումը նրա մեջ ծնվել է հոր, ինչպես նաև հոգևոր ուսուցչի շնորհիվ:

Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտի հիմնադիր Գյուրջիևի գործունեությունը նվիրված էր մարդու ինքնազարգացմանն ու նրա գիտակցության աճին։ Նրա ուսմունքը ստացավ «Չորրորդ ուղի» անվանումը։

«Չորրորդ ուղին մարդուն չի մղում առանձնացման, չի պահանջում, որ նա թողնի ամեն ինչ, հրաժարվի այն ամենից, ինչով ապրում էր նախկինում։ Չորրորդ ուղին շատ ավելի հեռվից է սկսվում, քան յոգայի ճանապարհը. նշանակում է, որ մարդուն պետք է նախապատրաստել չորրորդ ուղու համար, և նման նախապատրաստությունը ձեռք է բերվում առօրյա կյանքում, այն պետք է շատ լուրջ լինի և ընդգրկի ամենատարբեր կողմերը»– գրում է ինքը` վարպետը։

Առաջին ուղին դերվիշի ճանապարհն է. տիեզերքը բացահայտելու համար նա կխոշտանգի մարմինը և կզոհաբերի նյութական բարիքները։ Երկրորդը ճգնավորի ուղին է, որին հասնելու համար անհրաժեշտ է սանձել սեփական կրքերը։ Երրորդը յոգան է, որը վարժեցնում է ուղեղը։

Ստալինի հետ ընկերությունն ու միստիկան. ինչ գաղտնիքներ է պարունակել Գյուրջիևի ուսմունքը

Չորրորդն էլ միավորում և բեկում է առաջին երեքը։ Դա հրաշագործի ճանապարհն է` գիտակցվածության բարձր աստիճան, պատրանքների ազդեցությունից - մեխանիկական վիճակից արթնանալու ուղի։ Այս ուսմունքի վարպետը տիրապետում է մի գաղտնիքի, որը չգիտեն ո՛չ դերվիշը, ո՛չ ճգնավորը, ո՛չ էլ յոգը։

Գյուրջիևի դպրոցը մյուսներից տարբերում է ևս մեկ առանձնահատկությամբ` պարի պրակտիկայով։ Նա որպես ուսմունքի բացահայտման միջոց կիրառում էր վարժություններն ու բալետը։

Ստալինի հետ ընկերությունն ու միստիկան. ինչ գաղտնիքներ է պարունակել Գյուրջիևի ուսմունքը

Վարժությունները տարատեսակ շարժումներ էին, որոնց ընթացքում աշակերտները տոկունության փորձություն էին անցնում։ Այսպես, օրինակ, պետք էր պարզած ձեռքերով շրջանաձև քայլել, և ոմանք այդ վարժությունը կրկնում էին գրեթե մեկ ժամ առանց դադարի։

Բալետն էլ իրենից տիեզերածին սուֆիստական  պար էր ներկայացնում։ Ինքը` ուսուցիչը, պնդում էր, որ իր յուրաքանչյուր «սուրբ պարի մեջ» գաղտնի իմաստ կա, որը հասու չէ անհաղորդներին։

Խանջյանի մահվան մութ պատմությունն ու Բերիան. ի՞նչ կապ ուներ 16–ամյա հայ տղան այդ ամենի հետ

Լեգենդար միստիկի աշակերտների թվում էին Մերի Փոփինսի մասին մանկական գրքի հեղինակ Պամելա Թրևերսը, ֆրանսիացի պոետ Ռենե Դոմալը, ամերիկացի նկարիչ Փոլ Ռեյնարդը, հայտնի ամերիկացի հրատարակիչներ Ջեյն Հիփն ու Մարգարետ Անդերսոնը և իրենց ժամանակների համար շատ այլ նշանավոր  անձնավորություններ...

Հետաքրքիր է, որ Գեորգի Իվանովիչը սերում էր Գյուրջիև–Մերկուրովների տոհմից։ Այս տոհմի ներկայացուցիչները Պալեոլոգոսների (Բյուզանդիայի կայսրերի վերջին և առավել երկարակյաց դինաստիան, որը կառավարել է երկու դար) անմիջական սերունդներ են համարվում։ Այո, հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը,  ծնունդով նույնպես Ալեքսանդրապոլից (Գյումրի), որտեղ այժմ գտնվում է նրա տուն–թանգարանը, մեծն մոգի հորեղբորորդին էր…

Սակայն վերադառնանք Գեորգի Գյուրջիևին. նրան կապում են ХХ դարի առաջին կեսի առաջնորդներից մեկի` Ստալինի հետ։

300 մահաքանդակ` 45 տարում. գյումրեցի Մերկուրովը պատիվ ուներ ստեղծելու Լենինի մահաքանդակը

Ստալինն ու Գյուրջիևը վաղ պատանեկությունից ծանոթ են եղել։ Այն, որ նրանք միասին են սովորել Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում, բոլորին քաջ հայտնի է։ Բացի այդ, հայտնի է նաև, որ Ստալինը Մոսկվայում հյուրընկալվել է Գյուրջիևի հարազատ եղբոր մոտ։ Հենց նրանց մտերմությամբ էր բացատրվում նաև Կրեմլում քանդակագործ Մերկուրովի ունեցած արտոնյալ և առանձնահատուկ վիճակը, որը կառավարության անդամների և կուսակցական ապարատի գործիչների հետմահու դիմաքանդակներն էր անում։ Ի դեպ, Մերկուրովն իր հորեղբորորդու նման մասոնական միաբանության անդամ էր։ Որոշ տվյալների համաձայն` հենց Գյուրջիևն է համոզել Ստալինին փոխել է իր ծննդյան ամսաթիվ, ինչը թույլ է տվել նրան դառնալ երկրի ղեկավար և պահպանել իշխանությունը։

Ինչո՞ւ Գյուրջիևը հոգևորական չդարձավ Հայաստանում

Գեորգի Գյուրջիևը մահացել է 1949 թվականի հոկտեմբերի 29-ին Փարիզի մերձակայքում գտնվող ամերիկյան հոսպիտալում։ Հատկանշական է, որ նա մոլի ավտոարշավորդ էր և բազմաթիվ անգամներ վթարի էր ենթարկվել։ Վերջին վթարից հետո նա հրաշքով էր ողջ մնացել, իսկ վերականգնողական բուժումից հետո կրկին պարեր էր ուսուցանում։ Սակայն որոշ ժամանակ անց, մի պարապմունքի ժամանակ Գյուրջիևը հանկարծակի ընկել էր։

Մեծ մոգի, փիլիսոփայի, կոմպոզիտորի և ուսուցչի հետ կապված գաղտնիքները երևի երբևէ չեն բացահայտվի, անկախ նրա կյանքի մասին մեծաթիվ ուսումնասիրություններից։ Նրա անձի և ուսմունքի հանդեպ մեծ հետաքրքրություն են դրսևորում արտերկրում, բայց ոչ իր պատմական հայրենիքում։