Հյու Գրանտն ու Մեթյու Մակքոնահին ժամադրություն են կազմակերպել իրենց ծնողների համար

Այդ գաղափարը Գայ Ռիչիի «Ջենտլմենները» ֆիլմում նկարահանված դերասանների մոտ առաջացել է դեռ նախորդ տարվա վերջին։ Այդ մասին նրանք խոսում էին նաև իրենց առաջին հարցազրույցների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ամերիկացի դերասան Մեթյու Մակքոնահին և բրիտանական կինոյի աստղ Հյու Գրանտը որոշել են ծանոթացնել իրենց ծնողներին ու խնամիություն անել։ 360tv.ru պարբերականը գրում է, որ տարեցները համաձայնել են ժամադրության գնալ։

Ջենիֆեր Էնիսթոնն ամերիկացիների շրջանում ամենաճանաչված դերասանուհին է

Այդ գաղափարն Գայ Ռիչիի «Ջենթլմենները» ֆիլմում նկարահանված դերասանների մոտ առաջացել է դեռ նախորդ տարվա վերջին։ Այդ մասին նրանք խոսում էին նաև իրենց առաջին հարցազրույցների ժամանակ։

Սակայն նրանք միայն հիմա են մտահղացումն իրական դարձրել։ Մակքոնահին իր մոր համար ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել Հյուի հոր` Ջեյմս Գրանտի հետ։

ԽՍՀՄ–ի տարիների սիրահարները․ ինչպես են ժամադրության գնացել մեր հայրերն ու մայրերը

«Զույգը պետք է հաջորդ շաբաթ հանդիպի, ու ամենայն հավանականությամբ, մենք մինչ առավոտ չենք տեսնի նրանց», - ասել է Մեթյուն, նշելով, որ հույս ունի՝ ժամադրությունը բարեհաջող ավարտ կունենա։

Նա խոստացել է նաև, որ կփորձի իրեն միջնորդի դերում, բայց  պայմանով, որ զույգը 85 տարեկանից մեծ կլինի։

91-ամյա Ջեյմս Գրանտն ու 88-ամյա Քեյ Մակքոնահին այրին են դարձել ավելի քան քսան տարի առաջ։

Ծածկագիր Սոֆիկոյի համար. ինչպես էր սիրեցյալը ժամադրության տեղն ու վայրը հայտնում եթերում