Հունվարը մի փոքր կտաքանա, բայց ձյունն անխուսափելի կլինի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին, ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին 3-8 մ/վ է:

Հունվարը մի փոքր կտաքանա, բայց ձյունն անխուսափելի կլինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը 19-ի և 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով:

«Դալման» հունվարի 19-ից կգործի. առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել

Երևան քաղաքում հունվարի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը և 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը՝ թույլ ձյուն։ Հունվարի 19–ի գիշերը մայրաքաղաքում կլինի 5–7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը կգրանցվի 2-4 աստիճան տաքություն։