Հունաստանում 5,0 մագնիտուգով երկրաշարժ է եղել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պատրասից 100 կմ հեռավորության վրա ու Վալսամատա բնակավայրից 6 կմ հեռավորության վրա։ Օջախի խորությունը 5 կիլոմետր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հունվարի 18–ի, լույս 19–ի գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի արևելյան ափերի մոտ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել

5,0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ժամը 06.52-ին։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Պատրասից 100 կմ հեռավորության վրա ու Վալսամատա ավանից 6 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվում է հինգ կիլոմետր խորության վրա։

Հնարավոր ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն չկա։

Հիշեցնենք` հունվարի 18-ին, տեղական ժամանակով 05:28-ին, երկրաշարժ էր գրանցվել Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել էր 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։

Ապրիլյան պատերազմ, Սպիտակի երկրաշարժ ու Տիտանիկի կործանում. նահանջ 2020–ից վախենալ պե՞տք է