ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Համակարգը, որում այժմ Հայաստանն է, Սերժ Սարգսյանի կամակորության արդյունքն է»

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրենց քաղաքական ուժի տարածած հայտարարությանը, որով առաջարկվում  է սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը:
Sputnik
Մանուկյան. «Համակարգը, որում այժմ Հայաստանն է, Սերժ Սարգսյանի կամակորության արդյունքն է»

2019թ․դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թ․թ․ ռազմավարությանը համապատասխան։

ՀԱԿ-ն առաջարկում է վերականգնել կիսանախագահական մոդելը

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի դիտարկմամբ՝ ներկայիս համակարգը, որում  հայտնվել է Հայաստանը, Սերժ Սարգսյանի կամակորության արդյունքն է, ով ցանկանում էր հավերժ մնալ իշխանության, և հենց միայն այդ մոտիվացիան խառնեց Հայաստանի կառավարման ամբողջ քաղաքական համակարգը, և արդեն չորրորդ տարին է, ինչ մենք վայելում ենք դրա չար ու դառը պտուղները: 

«Երկիրը բազմաթիվ անգամ ընկել է իրավական կազուսների ու ճգնաժամի մեջ, այսօր էլ գտնվում ենք սահմանադրական ճգնաժամի մեջ՝ կապված ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ուստի պահանջում ենք հին համակարգը, որն իրեն արդարացրել է և ոչ մի անգամ ճգնաժամ չի առաջացրել»,- նշում է ՀԱԿ փոխնախագահը: 

Սահմանադրությունը կփոխվի, սուպերվարչապետությունը կմնա. նախարարը չի բացում փակագծերը

Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ հիմնական արգումենտն այն է, որ ժողովուրդը ներկա Սահմանադրության պատճառով զրկվեց իր երկրի ղեկավարին ուղղակիորեն ընտրելու հնարավորությունից, ինչը լրջագույն հարված է ժողովրդավարությանը: Աշխարհի բոլոր երկրներում նախագահական ընտրությունը թիվ մեկ քաղաքական գործընթացն է, բայց մենք զրկեցինք մեզ ժողովրդավարության այդ կարևոր գործիքից:

«Չենք կարող ասել, որ այսօրվա խորհրդարանը կատարյալ պառլամենտարիզմի օջախ է։ Այն խախուտ է, թույլ է: Այսինքն՝ մենք այժմ իրականության մեջ չունենք նախագահական իշխանություն, փոխարենն ունենք խորհրդարանական համակարգ, որը չի կարողանում լիարժեքորեն լուծել իր առջև դրված խնդիրները»,-նշում է ՀԱԿ փոխնախագահը:  

Արամ Մանուկյանը շեշտում է այն հանգամանքը, որ ելնելով ռեալ իրողություններից՝ ՀԱԿ-ն իրատեսական է համարում կիսանախագահական համակարգի կիրառումը:

Մենք ուզում ենք երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն. Փաշինյանը` սուպերվարչապետական համակարգի մասին