Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ

Էրեբունի վարչական շրջանի սգո սրահներից մեկում վերջին հրաժեշտն են տալիս ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «էրեբունի» սգո սրահում տեղի է ունենում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։ Նշենք, որ հարյուրավոր մարդիկ են գալիս Կուտոյանին վերջին հրաժեշտը տալու։

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ

«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ

Քիչ առաջ սգո սրահ եկավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ չշփվեց։

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ցավում է կատարվածի համար։

«Ցավակցությունից բացի ոչինչ ասել չեմ կարող»,–ասաց Մարգարյանը։

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ

Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը նույնպես նշեց, որ ի վիճակի չէ խոսել։ 

Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել են պարկուճներ և գնդակներ, պատերին` հետքեր

Հիշեցնենք`հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին մասով` ինքնասպանության հասցնելը։

Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ

«Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,–ասել էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Մելիքյանը նաև հայտնել էր, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ

Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան