«Էրեբունի» սգո սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։ Հարյուրավոր մարդիկ էին եկել նրան հրաժեշտ տալու, ծաղկեպսակ դնելու տեղ չէր մնացել։
ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում էին նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, բազմաթիվ ՀՀԿ–ականներ և ԲՀԿ–ականներ և այլք։
Ներկաներից շատերն ասում էին, որ դեպքի մասին անգամ խոսել չեն կարող, քանի որ պատրաստ չէին այս ամենին։
Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից
Նշենք, որ հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնել)։