Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 24-ամյա վարորդը մահացել է

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած մեկ այլ ավտոմեքենայի, ապա ծառին և սյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Այս գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Ժամը 03:08-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ  Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել

Դեպքի վայր են մեկնած փրկարարները պարզել են, որ Mercedes E մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած Lada Priora ավտոմեքենային, ապա ծառին և արտաքին լուսավորության սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են վերել 24-ամյա վարորդ Հենրի Մ.-ի դին։

Ձերբակալվել է դիզայներ Նարիման Գրիգորյանին սպանած ենթադրյալ անձը