ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ երեկ` հունվարի 17-ին, ժամը 17.35-ի սահմաններում, ավտոճանապարհի 34-րդ կմ-ին 17-ամյա Հայկ Սարգսյանի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժանին գտնվող գովազդային վահանակի սյանը։ Վթարի հետևանքով տուժած վարորդի ու նրա 17-ամյա ուղևոր Աշոտ Բաբայանի կյանքը փրկել չի հաջողվել. նրանք մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Հրդեհ` Երևանի մամուլի շենքում. շենքում գտնվողները տարհանվել են. լուսանկարներ
Վթարի մանրամասներն ու հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։