Հայտնի է` ինչն է եղել մամուլի շենքում բռնկած հրդեհի պատճառը

Փրկարարներն արդեն մեկուսացրել են հրդեհը, որոշ ժամանակ անց աշխատակիցները կկարողանան վերադառնալ իրենց աշխատասենյակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքում, բռնկած հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը։

«Այրվել են առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակները: Հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, ոչ մի սենյակ չի այրվել»,– ասաց նա։

Հրդեհի ահազանգին փրկարարները շատ արագ են արձագանքել, շենքում գտնվողները շատ արագ տարհանվել են:

«Որոշ ժամանակ անց ծուխը կմաքրվի, կարծում եմ` ավելի ուշ մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայր»,- նշեց Հարությունյանը։

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. անչափահաս վարորդն ու ուղևորը մահացել են

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ էր ստացել, որ մամուլի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկել:

Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 24-ամյա վարորդը մահացել է

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Կոտայքում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել