Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանում զինվորական ծառայություն իրականացնող զինվորականները, սպաները, ռուսական համայնքի ներկայացուցիչներն այսօր Քրիստոսի Մկրտության տոնի մեկնարկն ազդարարեցին Գյումրու «Չերքեզի ձորում»:
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի Սուրբ Ալեքսանդրիա եկեղեցու ավագ քահանա Արտեմի Էմկեի ձեռամբ օրհնվեց «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում գտնվող հատուկ ավազանների ջուրը։ Այնուհետև բոլոր ցանկացողներին ավազան մտնելու հնարավորություն տրվեց:
Հայաստանում ռուս ուղղափառներն այս տոնը մեծ ու շուքով են նշում, և մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։
Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծու հայտնությանը: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։
Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը հատուկ ավազաններում։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը կատարվում է տոնի նախօրեին եկեղեցիներում, մկրտության օրը՝ գետերում և լճերում։
Բացի մկրտության լողից, հավատացյալները խմում են մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք:
«Սև ագռավը»` Սև բերդում. Պետդումայի պատգամավորը երգել է Գյումրիում. տեսանյութ