Այսպիսի Պուտինի դուք դեռ չեք տեսել. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը պարում բեմում, լողում դելֆինների հետ, կառավարում Սու-27 կործանիչը։
Sputnik

ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվել է մի տեսանյութ։ Այն կազմվել է արխիվային կադրերից, որոնք արվել են նախագահի և կառավարության ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինի աշխատանքի ընթացքում։ Արխիվային այս շարքը նվիրված է Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի ղեկավարի պաշտոնում լինելու 20-ամյակին։

Մի հատ էլ կրկնեմ, լա՞վ. զավեշտալի դեպք`Պուտինի և ուսանողների հանդիպման ժամանակ. տեսանյութ

Պուտինը հայտնել է` Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի համալիր կստեղծվի

Տեսաշարի մեծ մասը էքսկլյուզիվ է. դրանք նկարահանել են նախագահի անձնական լուսանկարիչներն ու օպերատորները։ Տեսանյութում ներկայացված են վերջին երկու տասնամյակում Ռուսաստանի նախագահի կյանքի վառ դրվագները։

«Այսպիսի Պուտինի դուք դեռ չեք տեսել». տեսահոլովակն այս խորագրով է սկսվում։

Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից

Նշենք, որ ՌԴ նախագահը սիրում է լեռնադահուկային սպորտ և հոկեյ, զբաղվում է մարտարվեստով, հետաքրքրվում է ձյուդոյով և սամբոյով, շատ ժամանակ է անցկացնում բնության մեջ, նրա սիրելի զբաղմունքներից մեկը ձկնորսությունն է։ Նախագահի ևս մեկ հետաքրքրությունը ավտոմեքենաներն ու մոտոցիկլետներն են։ Իսկ քաղաքականությունը ՌԴ նախագահի համար զրույցի լրիվ մեկ այլ թեմա է։

Զվարճալի միջադեպ. ինչպես Պուտինը գցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը