ՌԱԴԻՈ

Տեր-Մաթևոսյան. «ՀՀ նոր իշխանությունները դասեր քաղե՞լ են Լիբանանի քաղաքացիական պատերազմից»

ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարվածության և ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշման մասին:
Sputnik
Տեր-Մաթևոսյան. «ՀՀ նոր իշխանությունները դասեր քաղե՞լ են Լիբանանի քաղաքացիական պատերազմից»

Վահրամ Տեր-Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Իրանն իրեն զգում էր տարածաշրջանի տեր ու տիրակալ: Այս տրամաբանությամբ էին առաջնորդվում Իրանի հետախուզական ողջ համակարգը, «Ղոդսի» ենթակայության տակ գտնվող ցանցերը նույնպես հետամուտ էին նշված փիլիսոփայությանը: Ըստ Տեր-Մաթևոսյանի՝ տեսանելի ապագայում նրանք կլինեն տարածաշրջանում խաղի կանոններ թելադրողները: Այստեղ կա նաև քրդական գործոնը։ Իսկ ԱՄՆ-ում միշտ արդիական է քննարկումը, թե արդյո՞ք արժե դուրս գալ երկու օվկիանոսներով շրջափակված լինելու տրամաբանությունից և գնալ, ընկղմվել խնդիրներում, չէ որ կա կարգախոս` Ամերիկան առաջինն է: 

Իրանի դեմ նոր պատժամիջոցները կվանե՞ն Թեհրանի գործընկերներին

«Մերձավոր Արևելքում լարվածության պիկերը հաճախակի են դառնալու գալիք ամիսների ընթացքում: Պենտագոնին մոտ կանգնած շրջանակներն առաջին հերթին հարձակման ենթակա հավանական թիրախ են համարում Լիբանանում տեղակայված ամերիկյան բազաները կամ մարզման համար նախատեսված կենտրոնները: Հայտնի է, որ Լիբանանում կա հայկական մեծ գաղութ: Հետաքրքիր է, թե որքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները, մասնավորապես մեր ԱԳՆ, դասեր քաղել 1975-89թթ տեղի ունեցած լիբանանյան քաղաքացիական պատերազմից: Կան հարցեր, որոնց շուրջ պետք է լինեն վերլուծական ու քաղաքական շրջանակների մասնագիտական քննարկումներ»,- նշում է ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը: 

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Վահրամ Տեր-Մաթևոսյանի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում կան Մերձավոր Արևելքով զբաղվող փորձագետներ, արևելագետներ, և խնդիրն այն է, թե որքանով է նրանց գործունեությունը բարձրացվում քաղաքական մակարդակի, որքանով են իշխանությունները հաղորդակից դառնում տարածաշրջանային զարգացումներին: