ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կան զոհեր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը»,–գրում է կայքը։
Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։
Սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորները վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։
Փաստի առթիվՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։
Կայքը գրում է`դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ավտոմեքենան տանից փախցրել էր նրա 16-ամյա տղան։ Մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 19-ամա Հայկ Սարգսյանն է։
Խոշոր վթար երևանում. «Յաշիկը» տապալել է լուսացույցը. լուսանկարներ