Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ

Բերման ենթարկված քրեական ենթամշակույթ կրող անձանց մոտ հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Sputnik

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 16-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արագածոտնի մարզում։ Ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի եղբայրները`«Թուրք» մականվամբ Սաշա Մելիքյանն ու «Կռնատ» մականվամբ Սերգեյ Մելիքյանը, ինչպես նաև Աշտարակում հայտնի քրեական հեղինակություններ։

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով