Նոր ընկե՞րն է. սուպերմոդել Վոդյանովան շփոթեցրել է երկրպագուներին

Մոդելի հետևորդները նրան խնդրում են բացահայտել գաղտնիքը` ինչպես կարելի է այդպիսի թարմ ու շքեղ տեսք ունենալ` լինելով հասուն տղայի մայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան կրկին զարմացրել է երկրպագուներին` Instagram–ում լուսանկարներ տեղադրելով ավագ որդու` Լուկաս Ալեքսանդրի հետ։ Հետաքրքիր է, որ նա ու մայրն ասես հասակակիցներ լինեն։

Առաջին լուսանկարում Լուկասը գրկում է մորը, երկուսով լուրջ դեմքերով նայում են լուսանկարչական խցիկին, իսկ երկրորդ լուսանկարում ծիծաղում են։

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայկական պարով հիացրել է երկրպագուներին

«Instagram–ում և իրականում։ Թարմ–թարմ` @heronpreston–ի ցուցադրությունից»,–գրել է սուպերմոդելը։

Օգտատերերն ակտիվորեն արձագանքել են Վոդյանովայի գրառմանը։

«Մաշունյան չճանաչեց Լուկասին և ասում է` սա Նատաշայի նոր ընկե՞րն է»,–գրել է նրա ծանոթներից մեկը` առաջացնելով Նատալյայի ժպիտը։

«Դեռահասի տեսք ունես», «Աստված իմ, ինչպե՞ս կարելի է նման շքեղ տեսք ունենալ, բացահայտեք լայֆհաքը», «Ասես քույր ու եղբայր լինեք» և այլն։

Նատալյա Վոդյանովան 37 տարեկան է, ունի 5 երեխա` չորս որդի և մեկ դուստր։

Նատալյա Վոդյանովան խոսել է իր ամուսնության մասին և ռոմանտիկ լուսանկար տեղադրել