Միհրան Հարությունյանի դուստրը նազանքով պարում է Արամեի «Քավոր ջան» երգի տակ. տեսանյութ

Հայտնի մարզիկն իր հետևորդներին ցույց է տվել, թե հայր ու աղջիկ ինչ հիանալի հարաբերություններ ունեն և ինչ լավ ժամանակ են անցկացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը դստեր՝ Մոնիկայի հետ ուրախ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում:

Տեսանյութում երևում է, որ Միհրանը դստեր հետ ավտոմեքենայի մեջ պարում է երգիչ Արամեի «Քավոր ջան» երգի տակ։

«Քաղաքում՝ իմ սիրելի փոքրիկի սիրելի երգի ուղեկցությամբ, որն իմ լավ եղբայր Արամեն է կատարում»,-տեսանյութին կից գրել է մարզիկը։

Նրա հետևորդները մի շարք հաճոյախոսություններ են գրել Մոնիկայի հասցեին։

«Գեղեցկուհի է, հրաշք», «Ինչ ինքնավստահ է, պապային է նման», «Աստված պահապան մեր հայուհուն»,-գրել են նրանք։

«Իմ փոքրիկը հաջողություններ է գրանցում». ըմբիշ Միհրան Հարությունյանը նկար է հրապարակել

Ընդամենը 1 ժամում տեսանյութը հավաքել է ավելի քան 18.000 դիտում։

Նշենք, որ Միհրան Հարությունյանի դուստրը առաջին ամուսնությունից է: Չնայած դրան` Միհրանը շատ ժամանակ է անցկացնում նրա հետ։

Նրանք հիանալի հարաբերություններ ունեն:

«Փոքրիկիս հետ». Միհրան Հարությունյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել