ԵԱՏՄ–ն ջնջում է սահմանները. տեսանյութ

ԵԱՏՄ–ն ու Հնդկաստանը մշակում են ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրի մանրամասները, զուգահեռաբար աշխատանք է տարվում ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վրա։
Sputnik

ԵԱՏՄ–ն նոր գործընկերներ է գրավում։ Հերթում Հնդկաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումն է։ Ավելի վաղ ազատ առևտրի գոտու պայմանագրին էին միացել Չինաստանը, Վիետնամը, Սերբիան, Իրանը և Կուբան։ Մոտ 50 պետություն հետաքրքրվել են ԵԱՏՄ–ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատմամբ։

Կարապետյան. «Հայաստանը բարձրացրել է ԵԱՏՄ հեղինակությունը»

Ազատ առևտրի գոտին ներկրվող ապրանքների համար մուտք կբացի շուկա առանց մաքսատուրքերի, տարանցումն ավելի շահավետ կդառնա, կհեշտացվի փոխադրումների ձևակերպումը։ Քննարկվում է նաև պետությունների միջև ազգային արժույթով առևտուր անելու հարցը` դոլարից կախվածությունը նվազեցնելու համար։

Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը, կապիտալի, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժը կարող են հզոր խթան դառնալ տնտեսության և բիզնեսի զարգացման համար։

Իսկ դոլարից հրաժարվելը կօգնի շատ երկրների զերծ մնալ ԱՄՆ անկանխատեսելի տնտեսական քաղաքականությունից։

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին