ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՔԾ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀՔԾ-ում քննվող որևէ գործով Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել ու դատավարական կարգավիճակ չի ունեցել։
«ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որին այսօր մահացած են հայտնաբերել, Հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով, որևէ կարգավիճակ չի ունեցել»,- նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը։
Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Գեորգի Կուտոյանի դիակի մոտ նրա անձնական ատրճանակն են հայտնաբերել. ԶԼՄ
Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: