Չինաստանի բնակչության թիվը հասել է 1,4 միլիարդի

Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` 2018 թվականի համեմատ այդ ցուցանիշը նվազել է։ Նախանցած տարի երկրի բնակչության թիվը ավելացել էր 5,3 միլիոնով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Նախորդ տարվա վերջին Չինաստանի բնակչության թիվը, չհաշված Հոնկոնգ, Թայվան ու Մակաո վարչական շրջանները, գերազանցել է 1,4 միլիարդը, այն ավելացել է 4,67 միլիոնով, հայտնում է ՌԻԱ Նովոտսին։

Ինչ են մտածում քաղաքացիները ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզայի ռեժիմի չեղարկման մասին. տեսանյութ

Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` 2018 թվականի համեմատ այդ ցուցանիշը նվազել է։ Նախանցած տարի երկրի բնակչության թիվը ավելացել էր 5,3 միլիոնով։

Նախորդ տարի Չինաստանում 14,6 նորածին է գրանցվել, ևս 9,98 միլիոնը` մահացել։

Չինաստանում 715,27 տղամարդ ու 684,78 միլիոն կին է ապրում։

Չինական կողմի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ

Հիշեցնենք` 2019 թվականի հունվարի 1–ի տվյալներով` Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 965 հազար 100 մարդ։  2018 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 2 միլիոն 972 հազար 700։