«Ծնողները ստում են, ԱԱԾ–ն շատ բան է ասում». Ռազմիկ Աբրահամյանը` կորած երեխաների մասին

«Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 hունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է ծննդատներից անհետացած երեխաների գործով դատական նիստը։ Թեև նիստը դռնբաց է, լրագրողներին թույլ չեն տալիս այն տեսաձայնագրել։

7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը

Երեխաների ապօրինի որդեգրումը բացառելու համար բուժաշխատողների հետ կրթական ծրագիր կանցկացվի

Դատարանի շենքի բակում լրագրողները կարողացան զրուցել գործով մեղադրվող «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Նրան առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200–րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառքը)։

Հարցին` ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, Աբրահամյանը պատասխանեց.

«Խնդրում եմ ծանոթացեք կարգուկանոնի հետ։ Ծննդատները ոչ մի կապ չունեն որդեգրման հետ»։

Լրագրողների փաստարկներին, որ բացի դատարանից, նրա մեղավորության մասին են խոսում թե՛ ծննդատներից անհետացած երեխաների ծնողները, թե՛ ԱԱԾ–ի` 2019-ի նոյեմբերին տարածած հաղորդագրությունը, Աբրահամյանը քմծիծաղ տվեց.

«Ծնողները սուտ ու սխալ բաներ են ասում, ԱԱԾ–ն էլ շատ բան է ասում»։

Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

Հիշեցենենք, նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։

Երեքն էլ գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց ազատության մեջ են։

Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան