Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր ասուլիս կազմակերպել

ՀՀ վարչապետը որոշել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանել Սյունիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ասուլիս կտա։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել. Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1)»,– գրել է նա:

Նշենք, որ Փաշինյանը նախորդ ասուլիսը կազմակերպել էր Վանաձորում 2018 թվականի սեպտեմբերի 16-ին։

Ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել. Նիկոլ Փաշինյան