Հայաստանում մի քանի օր կարելի է սահնակ քշել. եղանակի տեսություն

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն` ձյուն կտեղա, սակայն գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօրվանից սկսած մինչև հունվարի 20-ը սպասվում է ձյուն: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը 16-17-ը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար են հրապարակել

Հայաստանում մի քանի օր կարելի է սահնակ քշել. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այսօր և վաղը հնարավոր է թույլ ձյուն, հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի +4–ից +6, գիշերը`-2–ից -4 աստիճան։

Սա ի՞նչ է. Գագիկ Սուրենյանն արտառոց ամպ է նկատել