Հայաստանի որոշ հատվածներում է ձյուն է գալիս. ո՞ր ճանապարհներն են փակ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 10:22-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը:

Բալային համակարգ վարորդների համար. տուգանքներ և միավորներ

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզում, բացի Մարտունի և Վարդենիս քաղաքներից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն:

Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում