«Վերադարձրեք Մեգանի ոճաբանին». դքսուհին վերագտել է իր ժպիտը Կանադայում

Օգտատերերը քննարկում են թագավորական ընտանիքից հրաժարվելուց հետո հասարակության առաջ դքսուհու առաջին երևալն ու մրցում են սրամտության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Մինչ արքայազն Հարրին հարթում է ընտանեկան կոնֆլիկտները, նրա կինը` Մեգան Մարքլը, շարունակվում իր արձակուրդն անցկացնել Կանադայում։ Պապարացիները նախկին դերասանուհուն Վանկուվերում «բռնեցրել են» օդանավ նստելիս։

Թագավորական ընտանիքի սկանդալից հետո Մեգան Մարքլն առաջին անգամ ներկայացել է հանրությանը

Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն

Երկրպագուները քննարկում են Մարքլի նոր, «հասարակ մահկանացուի» կերպարը։ Վանկուվերում արված լուսանկարները ծիծաղեցրել են համացանցի օգտատերերին։

Լուսանկարներում երևում է, որ Մարքլը լավ պատրաստվել է թռիչքին. նա խակի գույնի բաճկոն, հասարակ ջինս ու երկարաճիտ կոշիկ է հագել։

Երկրպագուներից շատերը կարծում են, որ թագավորական նրբագեղությունից ոչինչ չի մնացել, ու Մարքլը «հասարակ մահկանացուի» տեսք է ստացել։

«Աստված իմ, վերադարձեք Մեգանի ոճաբանին»,– գրել է բաժանորդներից մեկը։

Սակայն երկրպագուների մի մասն ուշադրություն է դարձրել ոչ թե Մարքլի հագուկապին, այլ ժպիտին։ Հենց այն ժպիտին, որին սիրահարվել է արքայազն Հարրին։

Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից