Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների բալային համակարգը սոցցանցերում բուռն քննարկումների, ինչպես նաև անսահման ծիծաղի շարժառիթ է դարձել։ Օգտատերերը որոշել են հումորով «հաղթահարել» բալային համակարգի անհարմարությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Facebook սոցիալական ցանցի օգտատերերը չեն դադարում տուգանքների բալային համակարգի մասին ծիծաղաշարժ գրառումներ անել։ 

Բալային համակարգ վարորդների համար. տուգանքներ և միավորներ

Նոր կանոնների համաձայն` վարորդը տարվա համար 9 միավոր կստանա։ Յուրաքանչյուր խախտումի համար միավորներ են պահվում, որոնք կախված են խախտման վտանգավորության աստիճանից։ Եթե տարվա ընթացքում վարորդը սպառի բոլոր 9 միավորները, ապա կես տարով կզրկվի վարորդական իրավունքից։ Այն վերականգնելուց հետո վարորդը կրկին 9 միավոր կստանա։ Եթե այդ անգամ էլ նա սպառի բոլոր միավորները, ապա վարորդական իրավունքից կզրկվի արդեն մեկ տարով։ Վերականգնել վարորդական իրավունքը հնարավոր կլինի քննություն հանձնելուց հետո միայն։

Facebook–ի օգտատերերից մեկը որոշել է նախազգուշացնել շտապօգնության վարորդներին` հիշեցնելով բալային համակարգի մասին։

«Զանգում եմ շտապօգնություն, պատասխանում են` մենք չենք կարող գալ, մեր վարորդների բալերը սպառված են, աստված կանչեք»,- գրել է օգտատերերից մեկը։

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Նրանցից մեկն էլ անդրադարձել է վերջին շրջանում շատ քննարկվող ծննդօգնության թեմային։

«-Բա խի՞ չհասաք ծննդատուն։

–Բալերը չհերիքեց, Երևան մտնելուց 9 բալը լրացավ»,- գրել է նա։

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Շարունակելով թեմայի շուրջ կատակները՝ օգտատերերից մեկ ուրիշն առաջարկել է բալային համակարգը տեղափոխել սուպերմարկետներ, որպեսզի հաճախորդները սայլակներով միմյանց «վրաերթի» չենթարկեն։

Դե իսկ բալային բառի «բալ» արմատից մի շարք նոր բառեր են ստեղծել` «բալամոլ» (խաղամոլ), «բալերգիկ» (ալերգիկ)։

Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է

Օգտատերերի մի մասն էլ հոգնել է բալային համակարգի քննարկումներից և առաջարկել «բավական» բառը փոխարինել «բալականով»։

Սոցցանցերում սկսել են նաև «գլուխգործոցներ» հրապարակել. լուսանկարների  շարքը` «Երևանն ապագայում» խորագրով, ներկայացնում ենք ստորև: