ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը փոփոխություններ է առաջարկում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում, մասնավորապես` երեխայի ծննդյան վկայականում բացի ազգությունից գրել նաև սեռը, ինչն այժմ չի արվում։
Քիմ Քարդաշյանը փորձել է փրկել մոր ամուսնությունը` իմանալով խորթ հոր ցնցող գաղտնիքը
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախագիծը՝ Եղիազարյանը նշեց, որ օտար երկրներում թարգմանությունների դեպքում սեռի մասին նշումի բացակայությունը լուրջ խնդիր է առաջացնում։
«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». ԲՀԿ պատգամավորը կզրկվի՞ ձայնի իրավունքից
«Հայերի ազգանվան «յան» վերջավորությունից պարզ չէ` երեխան իգակա՞ն սեռի է, թե՞ արական»,– ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց. եթե ծննդյան պահին սեռը որոշել հնարավոր չլինի, ի՞նչ պետք է արվի։ Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն էլ բացատրեց, որ ֆիզիոլոգիական սեռը ծնվելու պահին ակնհայտ է լինում։
Այստեղ քննարկմանը միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ծնվելու պահին ո՞նց կարող է սեռը հայտնի չլինել, պարո՛ն Բաղդասարյան, էդ ի՞նչ պիտի լինի: Ես ուզում եմ, որ ծնվելու պահին սեռը գրվի, որովհետեւ կարող է հետո ինքն ուզում է իր սեռը դավաճանի, գոնե իմանանք, որ ինքը դավաճան է: Եթե սեռը չեք գրում, ինքը կարող է ասել՝ բայց ձեզ ո՞վ է խաբել, որ ես տղա եմ կամ աղջիկ: Մենք պետք է կողմ քվեարկենք, մենք պետք է մեր սեռերը, սեռական կողմնորոշումները տարբերենք, եթե չտարբերենք, մեր ազգը ապագա չունի»,–գործընկերներին զգուշացրեց Պետրոսյանը։
Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կոնկրետ օրինակ նշեց. «Կարեն անունը լուրջ խնդիր է առաջացնում անգլախոս երկրներում, որովհետեւ Կարենը դիտարկվում է որպես կնոջ անուն»:
Գևորգ Պետրոսյանն էլ իր օրինակն ավելացրեց` Նիկոլ անունն էլ արտասահմանում աղջկա անուն է։
Ինչպես է տրանսգենդերն անձնագիր ստացել Հայաստանում. «օվիրը» պարզաբանել է