Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ. Գլխավոր դատախազությունը մերժել է բողոքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել յուրացնելու կամ վատնելու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ` Սարգսյանի պաշտպանի բողոքը։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մաս-մաս, բայց ամբո՞ղջը. նոր մանրամասներ «Ֆլեշի» գործով

Հիշեցնենք` 2019թ.–ի դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ 

Դեկտեմբերի 4–ին ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Մեղադրանքում շրջանառվում էր «Ֆլեշ» ընկերությունը։

Դեկտեմբերի 5-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին է մեղադրանք առաջադրվել պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։

Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալի կարգավիճակում ևս 4 անձ կա