Հայաստանում նորից ձյուն կգա. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 6–8 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Օդի ջերմաստիճանը 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Հայաստանում նորից ձյուն կգա. եղանակի տեսություն

Մայրաքաղաք Երևանում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն:

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5–ից +7, գիշերը`-2–ից -4 աստիճան։

Ինչպես է Խոսրովի անտառի լուսանը «ճեմում» ձյան առատ շերտի վրա. տեսանյութ