ՀՀ-ում կադրային քաղաքականության հանդեպ ցուցաբերվում է փնթի վերաբերմունք. Մեսրոբյան

Կառավարման հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ-ում կառավարման համակարգի առանձնահատկությունների և վարվող կադրային քաղաքականության մասին:
Sputnik

Երբ վարչապետը դժգոհում է պետական կառավարման համակարգից, դա ուղղակի կադրային քաղաքականության նկատմամբ փնթի վերաբերմունքի հետևանք է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կառավարման հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը։

Սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունը վարում–հնձում է մեկը. «Հրապարակ»

«Բնական է, երբ կադրային քաղաքականության հարցում առկա է անլուրջ վերաբերմունք, այսինքն՝ գործում է քավոր-սանիկ-բարեկամ կամ «մեր մարդը» սկզբունքը, ապա համակարգի պրոֆեսիոնալիզմի մակարդակն իջնելու է»,- համոզված է կառավարման հարցերով փորձագետը:

Մեսրոբյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև մեծ աղմուկ հանած պարգևավճարների թեմային՝ նշելով, որ դա պետական կառավարման համակարգին հասցված երկրորդ հարվածն էր:

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

«Պարգևատրման իմաստը լավ աշխատանքի դիմաց խրախուսումն է, բայց ոչ երբեք՝ պարգևատրում տալ, որպեսզի չինովնիկը լավ աշխատի և կաշառք չվերցնի: Նման պարգևատրումների պարագայում ստացվում է, որ մարդն արդյունք չի տալիս, սակայն նրան պարգևատրում են: Եվ հետո զարտուղի ճանապարհով ընտրված անհաջող կադրերին որքան էլ պարգևավճար տաս, միևնույն է, որակը դրանից չի բարձրանա»,- ասաց Հանրային խորհրդի նախկին անդամը:

Խաչատրյան. «Հեղափոխության հաղթանակը կախված կլինի կառավարման համակարգի փոփոխություններից»

Նրա համոզմամբ՝ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղին պետական մտածելակերպով գործիչների համախմբումն է: Ի տարբերություն այն քաղաքական գործիչների, որոնք մտածում են միայն իշխանություն վերցնելու և այն պահելու մասին, պետականամետ այրերն առաջնորդվում են բացառապես պետության շահով, մշակում են ռազմավարական գլոբալ ծրագրեր, որոնք միտված են ապագային և իսկապես դրվում են պետության զարգացման հիմքում: