Երևանում անչափահաս է վրաերթի ենթարկվել

Տուժածին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը 24 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Այսօր առավոտյան Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, 16 տարեկան տղա է վրաերթի ենթարկվել։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում տղամարդը երկաթե իրով խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել

«Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Հ., ծնված 1996 թ.) վրաերթի է ենթարկել 2004 թվականին ծնված Գագիկ Խ.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Գագիկ Խ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Երևանի կենտրոնում տղամարդը նետվել է 11–րդ հարկից