ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Այսօր լուսադեմին վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Բաղրամյան պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան մի կնոջ, որն անգիտակից վիճակում տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը
Բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկված կնոջ կյանքը փրկելու համար։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, որոնք պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վթարի ենթարկված կնոջ ինքնությունը։
Ըստ լուրերի՝ վարորդը չի հեռացել վթարի վայրից և փորձել է այլ անձանց հետ օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին։
Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել