Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ջախջախել է Լիբիայի պետականությունը

Երկիշխանությունը և անվտանգության համակարգի տապալումը հանգեցրել են զինված ապստամբական խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Լիբիայում հիմա արդեն չկա պետականություն. այն 2011թ.–ին ոչնչացրել է ՆԱՏՕ–ն: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բոլորս և իհարկե` լիբիացի ժողովուրդը, մինչև հիմա քաղում ենք այդ հանցավոր, անօրինական արկածախնդրության պտուղները»,–ասել է Լավրովը լիբիացի գործընկեր Դինեշ Գունադեվարդենի հետ բանակցությունների արդյունքում։

Լավրովը նաև հավելել է, որ դաշինքի ստեղծած խնդիրը լուծելու վրա աշխատում են շատ երկրներ` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև Ալժիրը, Եգիպտոսը, ԱՄԷ–ն, Թուրքիան, Կատարը, Ռուսաստանը։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Նախօրեին Մոսկվայում տեղի են ունեցել միջլիբիական բանակցություններ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու հնարավորությունը և պայմանները, սակայն փոխզիջման հասնել չի հաջողվել, քանի որ հրադադարի մասին ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել են ոչ բոլոր մասնակիցները։ Մասնավորապես, չի ստորագրել Լիբիայի ազգային բանակի ղեկավար, մարշալ Խալիֆա Հաֆթարը։

Իրավիճակը` Լիբիայում

2011թ.–ին միջազգային կոալիցիան ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի գլխավորությամբ Լիբիայում գործողություն է անցկացրել, որի արդյունքում սպանվել է Մուամար Քադաֆին և տապալվել ավելի քան 40 տարի գոյություն ունեցած ռեժիմը։

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ–ի ագրեսիվ ելույթներին. Սերգեյ Լավրով

ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից»

Դրանից հետո Լիբիայում սուր ճգնաժամ է սկսվել։ Ժողովրդի ընտրած խորհրդարանը, որին աջակցում է Հաֆթարի գլխավորած ազգային բանակը, գտնվում է արևելքում` Տոբրուկ քաղաքում։ Արևմուտքում` Տրիպոլիում, գործում է ՄԱԿ–ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը, որը գլխավորում է Ֆայեզ Սարաջը։

Երկիշխանությունը և անվտանգության համակարգի տապալումը հանգեցրել են զինված ապստամբական խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացմանը։ Կենտրոնացված իշխանության և միասնական բանակի բացակայության պատճառով Լիբիան վերածվել է մաքսանենգության կենտրոնի, ինչպես նաև Աֆրիկայից Եվրոպա անօրինական ներգաղթյալների տարանցիկ կետի։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը

2019թ–ի ապրիլի 4–ին «ահաբեկիչներից ազատագրվելու» համար Հաֆթարը սկսել է Տրիպոլիի վրա գրոհը։ Կառավարամետ զինված խմբավորումները հայտարարել են «Ցասումի հրաբուխ» պատասխան գործողությունը սկսելու մասին։ Վերջին մի քանի ամիսներին մահացել է մի քանի հարյուր մարդ, կան հազարավոր վիրավորներ։